ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը IACA–ի միջազգային մրցույթում մտել է լավագույն հնգյակի մեջ
Advertisement 1000 x 90

ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը IACA–ի միջազգային մրցույթում մտել է լավագույն հնգյակի մեջ

«Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը – 2019» 14-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 55 հավակնորդներ, ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ և պարգևատրվել որպես մրցույթի ֆինալիստ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Մրցույթի ֆինալիստներն են.

  • ՀՀ կենտրոնական բանկ – թղթադրամների նոր շարքը,
  • Ավստրալիայի պահուստային բանկ – նոր շարքի $50 թղթադրամը,
  • Կանադայի բանկ – նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամը,
  • Մեքսիկայի բանկ – նոր շարքի 500 պեսո թղթադրամը,
  • Նորվեգիայի բանկ – թղթադրամների նոր շարքը։

Սկսած 2007 թվականից,«Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը»մրցույթն անց է կացվում IACA–ի կողմից յուրաքանչյուր տարի:

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները: