Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է․
«Այսօր միանգամից երկու կանչ ենք իրականացրել՝ Նոյեմբերյան և Վանաձոր։
Իսկ ամփոփելով սանավիացիայի աշխատանքի առաջին ամիսը, կարող եմ ասել, որ տեղափոխվել է 9 պացիենտ Հայաստանի տարբեր մարզերից։ Օգտագործվել է թռիչքային մոտ 12 ժամ»։