
Հյուսիսային ծովի ջրերում հայտնաբերել են մանանեխի գազի (իպրտի) արտահոսք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբերից: Այս մասին հաղորդել է Het Laatste Nieuws թերթը: Վնասակար գազագոյացումը գտել են Բելգիայի Կոնկե Հեյստ առողջավայր-քաղաքի մերձակայքում:
Արևմտյան Ֆլանդրիայի նահանգապետ Ֆիլիպ Դե Բակերը կոչ է արել ծովը մաքրելու ռազմամթերքի «գերեզմանոցից»: Ավելի լավ է դա անել մինչև գազի արտահոսքի ընդգրկուն դառնալը»,- ասել է նա:
Նշվում է, որ գտնված բեռի ընդհանուր քաշը գնահատվում է 35 հազար տոննա: 2010 թվականին գերմանացի բնապահպանները Բալթիկ և Հյուսիսային ծովերը «դանդաղ մեխանիզմով ռումբեր» են անվանել, որոնք մարդկանց և շրջակա միջավայրի համար վտանգ են ներկայացնում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակների հարյուր հազարավոր տոննա ռազմամթերքի պատճառով:
Փորձագետների տվյալներով՝ այդ ծովերի՝ միայն Գերմանիայի տարածքային ջրերում գտնվում է 400 հազարից մինչև 1,3 միլիոն տոննա ռազմամթերք, դրանց թվում՝ թունավոր նյութերով ռումբեր: