
Գիշերային առատ քրտնարտադրությունը որոշ դեպքում կարող է վկայել օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին։ Նման եզրահանգման են եկել Cancer Research UK կազմակերպության մասնագետները։ Նրանք նշել են, որ գիշերները առատ քրտնելը կարող է վկայել լիմֆոմայի, լեյկեմիայի, լյարդի, ոսկորների քաղցկեղի մասին։
Մասնագետները առայժմ չեն կարողանում ասել, թե կոնկրետ ինչպես են կապված գիշերային քրտնարտադրությունն ու քաղցկեղը։ Հնարավոր է, սա վկայում է այն մասին, որ իմուն համակարգը փորձում է ակտիվորեն պայքարել օրգանիզմում առկա չարորակ նորագոյացությունների դեմ։
Քաղցկեղից բացի՝ գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է տարբեր վարակների եւ դաշտանադադարի մասին վկայել։ Երբեմն դա լինում է նաեւ որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցության հետեւանքով։
Մասնագետները խորհուրդ են տալիս գիշերային առատ քրտնարտադրության դեպքում դիմել բժշկի՝ պատճառը հստակ պարզելու եւ ժամանակին համապատասխան բուժում ստանալու համար։