Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեղափոխությունն այն բանի համար արվեց, որ Սամվել Ալեքսանյանի տեքստիլ ընկերությանը 1 միլիարդ 117 միլիոն դրամի հարկային արտոնություն տրվի՞։ Որքա՞ն թաքցրած աշխատատեղեր է նա ունեցել, ինչքա՞ն բրենդային խմիչքներ կեղծել, հայաստանցիների օրգանիզմները թունավորել։ Հիմա էլ «Դուխով» օղի է արտադրում, «Նիկոլ» անունով կոնֆետներ։ Հեղափոխությունը, որ կորցնում է իր սկզբունքները, վաղ թե ուշ, ձախողվելու է»։