«Տեսեք հա, հենց չհավատաք չի ստացվելու, հետո Կառավարությանը չմեղադրեք». Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տեսեք հա, հենց չհավատաք չի ստացվելու, հետո Կառավարությանը չմեղադրեք». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մեկ ամսում կառավարությունը ահռելի գործ ա արել, հեսա-հեսա երկիրը ոտի ա կանգնում: Դուք միայն հավատացեք և համբերեք: Տեսեք հա, հենց չհավատաք չի ստացվելու, հետո Կառավարությանը չմեղադրեք, որ ձեր հավատի պակասի պատճառով հանկարծ անասնագոմը խելացի չստացվեց:

Այս տեսանյութի ամփոփը հակիրճ:
Մի ամբողջ ամսում, մի ամբողջ կառավարություն ինչ ա արել` անասնագոմ, կարկուտ, լիզինգ, ինչ-որ ցեց, վարկային պատմություն, մեքենայում մանկական նստատեղ, հա մեկ էլ պետպատվերով կրթական տեղեր են հաստատել:

Եվ այս խինդ ու ծիծաղը մեզ` հարկատուներիս վրա արժենում է ամսեկան շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար:
հ.գ.

Պետական մեքենան առանց պետական պարտքի սպասարկման տարեկան շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ա ծախսում: Սա բաժանած 12, մոտավոր ստացվում ա վերևի թիվը: Սա դեռ առանց ոստիկանություն, բանակ և այլն»:



Նման նյութեր