Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը նոր աշխատանք ունի։
«Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, այսօրվանից աշխատանքի եմ անցել Հանրային ռադիոյի և հեռուստատեսության խորհրդում՝ որպես նախագահ Արա Շիրինյանի խորհրդական։ Աշխատանքի հարցով խնդրում եմ չդիմել։ Ոչ Արա Շիրինյանը, ոչ էլ առավել ևս նվաստ խորհրդականս գործի ընդունելու իրավասություններ չունենք։ Փոխարենը մտածեք հեռուստատեսային լավ նախագծեր առաջիկայում հայտարարվելիք մրցույթներին մասնակցելու համար։ Հաջողությունը կախված կլինի գաղափարների թարմությունից, նախագծերի հրատապությունից, հեղինակների՝ թեմային քաջատեղյակ լինելուց, հեռուստատեսային հետաքրքիր ու անսովոր լուծումներ առաջադրելուց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պասկևիչյանը։