Հայաստան եկած և անհետ կորած լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է։ Այս մասին գրել է օգտատեր Վարդան Մովսիսյանը։
«Ինչպես գիտեք, կորել էր Լեհաստանի քաղաքացի։ Պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն։ Ամեն ինչ ընկավ տեղը։ Հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից, հարցուփորձ արեցին, թե ում հետ էր։ Ասեցի` նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց։ Դեսպանի օգնականը` Աննա անունով, ինձ պատասխանում է` դուք բոլորդ եք կարգին մարդիկ»: