
«Ազգային ժողովի, Կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների՝ Գյումրի համատեղ այցի շրջանակներում այցելեցինք նաև մարզական հաստատություններ:
Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն, օլիմպիական չեմպիոնի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի ուղեկցությամբ գնացինք քաղաքապետարանի կողմից մարզադպրոցի համար առաջարկվող տարածքը տեսնելու: Տեղում քննարկեցինք տարածքի նպատակահարմարությունը, շինարարության կազմակերպմանն առնչվող որոշ հարցեր. այս թեմայով հաջորդ հանդիպումը նախատեսված է Երևանում։
Այնուհետև սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ եղանք Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, որը համապատասխանում է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին:
Սպորտային կեսօրից հետո երեկոյան շտապեցինք Երևան՝ ֆուտզալի դաշտում մրցելու ըմբիշների հետ: Ուժերն ակնհայտ անհավասար էին, ինչի պատճառով էլ հաշիվը չենք հրապարակի»։
Մխիթար Հայրապետյան