
Ֆիզիկական վարժությունները, մարզումներն օգտակար են առողջության համար։ Սակայն գիտնականները պարզել են դրանց եւս մեկ օգտակարության մասին։ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ֆիզիկական վարժություններն օգնում են բարելավել նյութափոխանակությունը, հայտնում է Interesting Engineering-ը։
Սակայն նրանք նշում են, որ նյութափոխանակման բարելավման համար օգտակար են առավոտյան մարզանքները, դրանք ավելի արդյունավետ են։
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է փոփոխվում նյութափոխանակությունը առավոտյան մարմնամարզությամբ զբաղվելուց հետո։ Պարզվել է, առավոտյան մարզվելիս բջիջներն ավելի շատ թթվածին են ընդունում, նյութափոխանակությունն էլ ավելի է ակտիվանում։
Այսպիսով, գիտնականների կատարած գիտափորձը ցույց է տվել, առավոտյան մարզվելն ավելի մեծ արդյունք է տալիս, քան երեկոյանը։