Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.
«Ցավով պետք է նշեմ, որ սկսում են իրականանալ իմ կանխատեսումները, ինչի կապկցությամբ հայտարարում եմ #ասողին_լսող_է_պետք շարքի բացման մասին…
երբ հայտարարվեց սանիտարական ավիացիայի ստեղծման մասին, ես հայտնեցի իմ կարծիքը, որ`
1. մեր երկրի առողջապահությունը դեռ շատ բացեր ունի և սանիտարական ավիացիայի ներդրման վրա ծախսվող գումարները պետք է այլ ուղղությամբ ծախսել:
2. պետք է հասկանալ արդյո՞ք ձեռք բերված ուղղաթիռը ունի բավարար տեխնիկական հնարավորություններ, որպեսզի բուժառուին անվնաս տեղափոխել A կետից B կետ:
3. ՀՀ ԱՆ կողմից «ներդրվող» սանավիացիայի ծրագիրը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր…
Հայտարարությանս հետամուտ լինելով սկսել եմ ուսումնասիրել թեման և հերթով բացելու եմ խաղաքարտերը…
Փաստ N1. Եկեք հասկանանք, թե ինչպես են օդում ցուցաբերելու բուժօգնություն, եթե ուղղաթիռում շարժվելու տեղ անգամ չկա (տե՛ս նկարը): Ըստ ուղղաթիռի բնութագրական նկարի, բուժառուի մարմնի մի հատվածը գտնվում է օդաչուի կողքը և ֆիզիկապես դժվարամատչելի է դարձնում նրան մոտենալու և օգնություն ցուցաբերելու գործընթացը»: