Ուղեղ ունեցող ու կյանք սիրող մարդը ոնց կարա էս ամենը ամեն օր տեսնելով չուզենա գնա Հայաստանից
Advertisement 1000 x 90

Ուղեղ ունեցող ու կյանք սիրող մարդը ոնց կարա էս ամենը ամեն օր տեսնելով չուզենա գնա Հայաստանից

Փիլիսոփայության պատշաճ կիրարկումը ոչ այլ ինչ է, քան մահվան եւ մահացած լինելու մասին ապրելակերպ: Սա Սոկրատեսի միտքն է:

Սրա վրա մի ամբողջ քրիստոնեական տեսություն և կենսակերպ կա կառուցված, որ լատինական երկու բառով նշանակում է memento mori (հիշիր, որ դու մահանալու ես): Սրա մասին խորհուրդ եմ տալիս կարդալ:

Եթե նկատել եք սա այստեղ կենսագրական` իմ ով լինելու մասին գրել եմ: Ամեն օր ինքս ինձ հիշեցնելու համար:

Կարծում եմ սա բոլոր հայ պաշտոնյաների գրասենյակներում պետք է զետեղել: Նրա համար, որ հանրային բարիքի կառավարման վրա նստելուց հետո սկսում են դա դիտարկել իրենց սեփականը և մոռանալ տված խոստումները և մոռանալ այլոց ցավն ու դրանք մորմոքելու նրանց հանձնառությունը:

Մի մեր քաղաքի ու երկրի վիճակը նայեք` քայքայված տրանսպորտային համակարգ` ստորացուցիչ երթուղայիններով, քարուքանդ հիվանդանոցներ ու դպրոցներ, բառի բուն իմաստով պայթած ու մոռացության մատնված գյուղական ավաններ:

Ուղեղ ունեցող ու կյանք սիրող մարդը ոնց կարա էս ամենը ամեն օր տեսնելով չուզենա գնա Հայաստանից:

Գործ արեք, հերիք ա գլուխներս հարդուկեք տիկնայք և պարոնայք պաշտոնյաներ` հիշեք ձեր խոստումները և հիշեք, որ մի օր մահանալու եք:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր