ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ այսպես` 2019-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ: Հաշվի առնելով աճի տեմպերը` ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում`
Արարատյան (Նորագավիթ)
Արևմտյան (Կարգո տերմինալ)
Հարավային (Սիսիան)
Հյուսիսային (Գյումրի)
Արևեյան (Վանաձոր)
Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում, հունվար ամսվանից սկսած, շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»