«Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք:

Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում` իրար հերթ չտալով, խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:

Նախ, աʹյ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլևս վայ պետական պաշտոնյաներ, բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:

Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելը:

Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:

Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք` բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:

Հ.Գ.
Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ»:



Նման նյութեր