Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 23:38-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում քաղաքացին քնած է եղել:
Բնակարանի դուռը բացելուց հետո քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. փրկարարները քաղաքացուն տեղափոխել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: