Մարտա Կիրակոսյանի՝ մայիսի 7-ին կայանալիք մենահամերգը չի կայանա. երգչուհին վիրահատվել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտա Կիրակոսյանի՝ մայիսի 7-ին կայանալիք մենահամերգը չի կայանա. երգչուհին վիրահատվել է

Մարտա Կիրակոսյանի՝ մայիսի 7-ին կայանալիք մենահամերգը չի կայանա. երգչուհին վիրահատության է ենթարկվել։ Այս մասին նա հայտնել է BlogNews.am-ին: «Կույր աղիքի վիրահատություն եմ տարել, սովորականից ավելի բարդ էր վիրահատությունը: Հինգ-վեց օր առաջ եմ վիրահատվել: Արդեն երկրորդ անգամ եմ հետաձգում համերգը, չնայած չէի ցանկանում․ մինչև այսօր առավոտ պայքարում էի ոտքի կանգնելու համար, այսօր անգամ փորձ էի նշանակել և առավոտյան եթերի էի: Առավոտյան հասկացա, որ իսկապես ի վիճակի չեմ, և բժիշկներն էլ չեն թողնում, որ մասնակցեմ համերգին»: 

Երգչուհին նշում է, որ առաջին անգամ հետաձգել է համերգը տեխնիկական խնդիրների պատճառով․ «Հիմա անկողնային վիճակում եմ: Եթե ինձ մնար, կասեի, որ համերգի օրը չի փոխվելու, բայց չեն թողնում, որ ելույթ ունենամ: Իրականում անգամ հինգ րոպե չեմ կարողանում ոտքի վրա կանգնել: Ինձ թվում է՝ ամսի վեցին ապաքինվելու եմ և ելույթ ունենամ»:

Երգչուհին դժվարանում է ասել, թե երբ կկայանա համերգը, քանի որ դեռևս ապաքինման փուլում է:

blognews.am