
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին:
Վարչապետը հերթով շրջում է տաղավարներով, զրուցում ներկայացված ընկերությունների ներկայացուցիչների հետ, լսում խնդիրներն ու առաջարկությունները: Փաշինյանը նաև համտեսում է ներկայացված ուտելիքները և հետաքրքրվում, թե ինչպես են ընթանում գործերը: