Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված մեծ համերգինքիչ ժամանակ է մնացել, սակայն ֆրանսիացի կատարողների խոսքով՝այս 20 օրն էլիրենց շատ է թվում: Ասում են՝ անհամբեր ենք, թե երբ պիտի ժամանենք Երևան,աշխարհահռչակ հայի երգերի կատարումներով հանդես գանքՇանսոնիեիսիրահարների համար: Հելեն Սեգարայից հետո հաջորդ ուղերձը հայ հանդիսատեսին Սլիմանն է Ուղարկել:
Հիշեցնենք, մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆրանսիացի աստղերի հետ համատեղ մեծ համերգովհանդես կգա:Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի պրոֆեսիոնալ երաժշտական խումբն առաջինանգամմեծ սպորտային համալիրում կապահովի բարձրակարգ երաժշտություն՝ազնավուրյան կատարումների նվագակցումով: Եվ այս առումով տեխնիկական բարդ խնդիրները հաղթահարված են, վստահեցնում են կազմակերպիչները:Երեկոյի հյուրերը հնարավոր է լինեն նաև Ազնավուրի ընտանիքի անդամները՝ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները:
Ազնավուրյան երեկոյի հյուրերը կլինեն ֆրասիացի աշխարհաճանաչ կատարողներ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը: Ազնավուրի հիշատակին նվիրված համերգային նախագիծը, որի մեկնարկը կտրվի Երևանից, և ապա կշարունակվի Մոսկվայում ու Փարիզում, կազմակերպել է ArmCentre կենտրոնը՝ ֆրանսիական«Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:
Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
Սյուզի Բադոյան