Մեկ շիշ գինին նույնքան վտանգավոր է, որքան 5-10 ծխախոտը․ նոր բացահայտում
Advertisement 1000 x 90

Մեկ շիշ գինին նույնքան վտանգավոր է, որքան 5-10 ծխախոտը․ նոր բացահայտում

Գիտնականները որոշակի ընդհանրություններ են հայտնաբերել գինու և ծխախոտի միջև։ BMC Public Health հանդեսում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեկ շիշ գինու հասցրած վնասը հավասարազոր է 5 ծխախոտի վնասին՝ տղամարդկանց համար և 10 ծխախոտին՝ կանանց համար։

Ուսումնասիրության հեղինակ Թերեզա Հայդսը նշում է, որ իրենք իրենց ուսումնասիրությամբ փորձել են պարզել գինու վտանգը՝ մեկ այլ վտանգի հետ համեմատելով։ Նրանք պարզել են, որ շաբաթական մեկ շիշ գինի խմելու արդյունքում չծխող կանանց 1,4 տոկոսը և չծխող տղամարդկանց 1 տոկոսն են հակված քաղցկեղի։
Խոսքը հատկապես աղեստամոքսային համակարգի և կրծքագեղձի քաղցկեղների մասին է։

Իսկ ահա շաբաթական երեք շիշ գինին բարձրացնում է քաղցկեղի հավանականությունը տղամարդկանց մոտ 1.9%-ով, իսկ կանանց մոտ՝ 3.6%։  Կանանց դեպքում դա հավասարազոր է շաբաթական 23 գլանակ ծխելուն։ Թեև ընդունված է կարծել, թե գինին ալկոհոլի օգտակար տեսակ է, այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա իրականում այդպես չէ։

bujinfo.am