Փոխանցումների արքան, աշխարհի ամենադիպուկ մարդկանցից մեկը՝ ֆուտբոլիստ Խավին, ավարտում է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան և կսկսի նոր էջ ֆուտբոլում՝ դառնալով մարզիչ:
«Ֆուտբոլ խաղալն ինձ համար մեծ պատիվ էր, մինչև ես դարձա 39 տարեկան: Եվ հիմա ես ուզում եմ ավարտել մրցաշրջանը բարձունքում: Սա իմ վերջին մրցաշրջանն է՝ որպես խաղացող: Բայց ես անհամբերությամբ ուզում եմ տեսնել, թե ինչ է ինձ սպասվում՝ որպես մարզիչ:
Իմ փիլիսոփայությունն արտահայտում է այն գաղափարները, որոնք մենք երկար տարիներ ուսումնասիրել ենք Յոհան Կրոյֆի ազդեցությամբ և Լա Մասիայում: Ինձ դուր է գալիս, երբ թիմը նախաձեռնող է դաշտում և խաղում է հարձակողական ֆուտբոլ»,- ասել է Խավին:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը պատմել է իր ապագայի մասին` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
Խավին նշել է, որ իր ապագան միանշանակ կապված է լինելու կատալոնական ակումբի հետ:
Ըստ Խավիի՝ կատալոնացիները նոր էջ են բացել ֆուտբոլի պատմության մեջ, և նա ուրախ կլինի իր ներդրումն ունենալ ակումբի ապագա պլաններում:
«Ես կցանկանայի գլխավորել «Բարսելոնան», եթե Պիկեն լիներ ակումբի նախագահը»,- նշել է Խավին:
Ֆուտբոլային աշխարհում Խավիին համարում են փիլիսոփա, և երբ նա հեռացավ կատալոնական ակումբից, շատերը կարծում էին, որ կատալոնական ակումբի համար հաջողության հասնելը շատ բարդ կլինի:
Խավին միշտ աչքի է ընկել հետաքրքիր մտքերով, որոնցում նա ներկայացնում է ֆուտբոլը ոչ թե՝ որպես մարզաձև, այլ՝ որպես գաղափարախոսություն:
- Անգլիան ֆուտբոլի օրորոցայինն է, ֆուտբոլի սիրտն ու հոգին։
2. Ես սիրում եմ կարդալ թերթեր։ Ես ապրում եմ ֆուտբոլով, այնպես որ, պետք է իմանամ՝ ինչ է կատարվում։
3. Մի անգամ Բեռնաբեուից վերադառնալիս ես նամակ ստացա Իկեր Կասիլիասից։ «Այս գոլը ես երբեք չեմ ների քեզ»,- գրել էր նա:
4. Մինչև գնդակն ընդունելը դու պետք է իմանաս՝ ինչ է պետք անել դրա հետ։
5. Մարդիկ ուզում են տեսնել գեղեցիկ ֆուտբոլ, ներկայացում, իսկ «Բարսելոնան» բավարարում է նրանց պահանջները։ - Երբ ամեն ինչ այնպես չի լինում, միանգամից հեռացնում են մարզչին, որովհետև 25 ֆուտբոլիստի հետ հարցերը լուծելը բարդ է։
7. Փողն ինձ համար էական չէ։ Չէ՞ որ ես «Բարսելոնայի» երկրպագու եմ դեռ մանկուց։
8. Խաղը կառավարում է նա, ում մոտ գնդակն է։
9. Ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ սովորելու ցանկությունը։
10. Բավարարվելը նրանով, ինչին հասել ես, դեգրադացիայի առաջին քայլն է։ - Լեո Մեսսին լավագույնն է աշխարհում։ Նա ավելի լավն է, քան Պելեն, Մարադոնան կամ Կրոյֆը։
12. Կա 2 տեսակի ֆուտբոլ՝ ֆիզիկական ֆուտբոլ և տաղանդի ֆուտբոլ։
13. Անդրես Ինիեստան իմ լավագույն պարային զույգն է ֆուտբոլում։
14. Հարգանքն ու դաստիարակությունը վերջին բանն է, որ կարող ես կորցնել։
15. Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ, ինչպես Յոհան Կրոյֆը։ Մենք սիրում ենք հարձակողական ֆուտբոլ, որն ուրախացնում է։
Սիրարփի Աղաբաբյան