
«Աէրոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, թռիչքից 28 րոպե անց վերադարձել է Շերեմետեւո օդանավակայան եւ կատարել կոշտ վայրէջք, որի ընթացքում բռնկվել է: Նախնական տվյաներով` զոհվել է 13 մարդ:
Life.ru-ն հրապարակել է ինքնաթիռում բռնկված հրդեհի կադրերը, որն, ըստ լրատվամիջոցի` կատարել է ուղեւորներից մեկը:
Տեսանյութում լսվում են լացի ձայներ, ակնհայտ է, որ ուղեւորների մոտ խուճապ է, ինքնաթիռի մեջ` ծուխ: