«Սա ոչ այլ ինչ է, քան օտարերկրյա գործակալական ցանց Հայաստանում, որի մասին հավանաբար իր ելույթներից մեկում հիշատակել է ՀՀ վարչապետ Փաշինյանը»
Advertisement 1000 x 90

«Սա ոչ այլ ինչ է, քան օտարերկրյա գործակալական ցանց Հայաստանում, որի մասին հավանաբար իր ելույթներից մեկում հիշատակել է ՀՀ վարչապետ Փաշինյանը»

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա բոլորս նստում ենք, որ չընկնենք։

Բոլորիս կողմից ճանաչված Վանաձորի «Հելսինկյան Ասոցիացիան», որը հանդիսանում է Սորոսի հիմնադրամի գրանտակեր և վերջին 130. 000 ԱՄՆ դոլար գրանտը ստացել է 2019 թվականի հունվարի 7-ին, պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել Սորոսի հիմնադրամին Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի վերաբերյալ։

Սա ոչ այլ ինչ է, քան օտարերկրյա գործակալական ցանց Հայաստանում, որի մասին հավանաբար իր ելույթներից մեկում հիշատակել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։

Պարո՛ն Փաշինյան, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր, Դուք պարտավոր եք հաղորդում ներկայացնել ԱԱԾ` Վանաձորի «Հելսինկյան Ասոցիացիայի» քոքը Հայաստանից կտրելու համար։

Ստորև ներկայացնում եմ փաստեր և խնդրում եմ Հայաստանի ճակատագրով անհանգստացած բոլոր քաղաքացիներին վեր հանել բոլոր այն կազմակերպությունների ու անհատների անուններն ու տվյալները, որոնք ինչ-որ կերպ սպառնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և գոյությանը։

Մեր երկրի զինվորն ու պաշտպանը մենք ենք։ Մենք ընկճվելու, վաճառվելու, վախենալու կամ մարտի դաշտից փախչելու իրավունք չունենք»։

Հիմա բոլորս նստում ենք, որ չընկնենք։Բոլորիս կողմից ճանաչված Վանաձորի «Հելսինկյան Ասոցիացիան», որը հանդիսանում է Սորոսի…

Gepostet von Marina Khachatryan am Sonntag, 5. Mai 2019