Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ։ Ես ինքս կողմ եմ, որ Երեւանի քաղաքապետը ստանա ոչ թե անգամ մեկ միլիոն դրամ, այլ շատ ավելի բարձր աշխատավարձ։ Եթե մարդը լավ կառավարիչ ա, ոտքի ա հանում քաղաքը, պետք ա լավ էլ վարձատրվի, առավել եւս որ միմիայն այդ կերպ ա հնարավոր առնել կոռուպցիայի դեմը։ Բայց դա այն դեպքում, եթե ունես այնպիսի քաղաքապետ, որը քաղաքը վերածում է հայելու, երբ շարքային քաղաքացին ամեն օր զգում ու տեսնում ա այս կամ այն դրական փոփոխությունը, երբ դրա շնորհիվ էլ քաղաք ավելի մեծ գումարներ են մտնում եւ այլն։
Իսկ Հայկ Մարությանի պարագայում, որը անգամ քաղաքի նվազագույն հարցերը անկարող է լուծել, եւ քաղաքը վերածվել է մի մեծ աղբակույտի, անգամ մի լուման ափսոս ա։
Բերեք նշանակեք նորմալ կառավարչի, նորմալ էլ վարձատրեք, համ ինքը գոհ կլինի, համ շարքային քաղաքացին, իսկ էս եղած մանկամսուրին ինչքան ուզում ես ավել փող տուր, մեկա արդյունքը նույնն ա լինելու։ Ինչպես ասում էին հին շումերները, ոնց ուզում ես արա, համապատասխան անդամիցդ վերեւ չես թռնի, հիմա էս մարդկանց ունակությունները այսքան է, ինչ ուզում եք արեք, ընդամենը սրանից ձերբազատվել ա պետք…»:
Մի բան ասեմ։ Ես ինքս կողմ եմ, որ Երեւանի քաղաքապետը ստանա ոչ թե անգամ մեկ միլիոն դրամ, այլ շատ ավելի բարձր աշխատավարձ։…
Gepostet von Argishti Kiviryan am Samstag, 4. Mai 2019