Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում զոհ է դարձել բորտուղեկցորդը՝ Մաքսիմ Մոիսեևը, որը շտապել է ուղևորներին օգնություն ցուցաբերել։ Ականատեսների վկայությամբ հենց նա է մինչև վերջ օգնել ուղևորներին դուրս գալ այրվող ինքնաթիռից: Նրան օգնել էն կոլեգաները՝ Տատյանա Կասատկինան և Քսենյան Ֆոգելը:
Հիշեցնենք, որ 13 մարդ է (2-ը՝ երեխա) զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աէրոֆլոտ»-ի օդանավի վթարային վայրէջքի և ծագած հրդեհի հետևանքով։
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։