«Շերեմետևո»-ում աղետից հետո ինը մարդ է հոսպիտալացվել. ՌԴ առողջապահության նախարարություն
Advertisement 1000 x 90

«Շերեմետևո»-ում աղետից հետո ինը մարդ է հոսպիտալացվել. ՌԴ առողջապահության նախարարություն

Մայիսի 6-ի առավոտվա ժամը 11-ի դրությամբ «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից հետո հոսպիտալացված է ինը մարդ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այնտեղ նշել են, որ ծանր վիճակում երկու տուժածներ և միջին ծանրության վիճակում երկու հոգի գտնվում են Ռուսաստանի առողջապահության նախարարության Վիշնևսկու գիտահետազոտական ինստիտուտում: Եվս չորս պացիենտներ հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու գիտահետազոտական ինստիտուտում, որոնցից մեկը՝ ծանր, երեքը՝ միջին ծանրության վիճակում են:

Մայիսի 5-ի երեկոյան SSJ-100 ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, ուր վերադարձել էր վերթիռից շատ չանցած: Ինքնաթիռում հրդեհ է սկսվել:

«ԱԷրոֆլոտ»-ը հրապարակել է ողջ մնացած 33 ուղևորների ցուցակը, ևս չորսի ճակատագիրն անհայտ է մնում: Զոհվածներից 26-ը Մուրմանսկի մարզի բնակիչներ են, հայտնել է Մուրմանսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը: Նրա խոսքով՝ զոհված երկու երեխաները նույնպես Մուրմանսկի մարզից են:

Բացի այդ, վթարի զոհերի թվում կան Մուրմանսկի մարզի կառավարության՝ ներքին քաղաքականության և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և արդարադատության նախարարության երկու աշխատակիցներ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհվածների թվում կան նաև չորս մոսկվացիներ և Տամբովի մարզի մեկ բնակիչ: