Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից:
Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն անձամբ է զննել պատահարի վայրը և քրեական գործի հետաքննման մի շարք կոնկրետ հանձնարարականներ տվել: Նա պատվիրել է կազմակերպել անհրաժեշտ փորձագիտական հետազոտություններ, ինչպես նաէ ամենակարճ ժամկետում ավարտել արտակարգ պատահարի վայրի զննությունը՝ արձանագրելով ողբերգության հետ կապված բոլոր ապացույցները: