
ՀՀ-ում մնացել է մեկ օլիգարխ, որին վարչապետն ինքը սխալմամբ անվանեց սեփականատեր՝ փորձելով քաղաքականապես փրկել։ Հիմա Փաշինյանն ու իր կուսակցությունը հասկացան, որ Ծառուկյանն իրենց համար խնդիր է։ 24TV-ի եթերում այդ մասին ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ եկել է պահը, երբ «Իմ քայլ»-ի շահերը համընկունում են պետական համակարգային փոփոխությունների պահանջի հետ, և քայլ է նախաձեռնվում։ Նա համոզված է, որ եթե արտաքին ուժերի կողմից ճնշումներ չլինեն, Փաշինյանը դաշտից կհեռացնի ԲՀԿ-ին։