Ամբերդի նման հզոր ամրոցը չի երևացել կադաստրային քարտեզում, երևացել է ընդամենը արոտավայր: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց»պատմամշակութային արգելոցի տարածքում շինանարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը:





