
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը սպասում է իր առաջնեկին։ Ապագա մայրիկն արդեն գիտի փոքրիկի սեռը, Tert.am Life-ին հայտնի է, որ նա աղջիկ է ունենալու, որի ծննդյանը պատրաստվում է մեծ ոգևորությամբ։
Հղիության վեցերորդ ամսում գտնվող Սիլվան այս փուլում հարցազրույցներ չի տալիս, սակայն խոստացել է փոքրիկի ծննդյանն ընդառաջ սպասվող ֆոտոշարքն ու հարցազրույցը վստահել Tert.am Life-ին։ Մինչև այդ երգչուհին վայելում է կյանքի երջանիկ շրջանը։
Այս ընթացքում Սիլվան փոքր-ինչ սահմանափակել է աշխատանքային գրաֆիկը։ Նախկինում շատ հաճախ շրջագայությունների մեկնող երգչուհին այս փուլում հիմնականում Հայաստանում է լինում և խուսափում է հաճախակի թռիչքներից։
Աշխատանքային դադար, սակայն, Սիլվան չի վերցրել։ Այս փուլում էլ աշխատում է նոր երգերի ուղղությամբ։ Հղության շրջանում նա հասցրել է նույնիսկ տեսահոլովակ հանձնել լսարանի դատին։