Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որդի են ունեցել: «Տղա է ծնվել: Նորին Թագավորական մեծություն Սասեքսի դուքսն ու դքսուհին երջանիկ են հայտարարելու իրենց երեխայի ծնվելու մասին»,- հայտնել է ամուսնական զույգը Instagram-ում:
Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին տատիկ է դարձել ութերորդ անգամ: Տղայի անունը, որը յոթերորդ տեղն է զբաղեցրել գահաժառանգման հերթում, կհայտարարվի որոշ ժամանակ անց: Նրա առաջին լուսանկարներն աշխարհը կտեսնի մի քանի օր հետո, երբ արքայազն Հարին և Մեգանը լուսանկարիչների կհրավիրեն Վինձոր: