Աղձքի պեղավայրում 2016 թվականին կատարվեց բացառիկ հայտնագործություն: Եկեղեցու խորանի առջև, սալահատակի ներքո բացվեցին քարե մասունքատուփ-սունդուկներ, որոնց մեջ ավելի քան 1650 տարի առաջ ամփովել էին հայոց արքաների մասունքները: Հնում հավատում էին, որ մեծ արքաների ոսկորներն օժտված են գերբնական ուժով և հովանի են Հայաստան երկրին:
Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրը, որտեղ հայտնաբերվել են հայ Արշակունի թագավորների աճյունները, զբոսաշրջային վայր կդառնա: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ: «Այստեղ նախատեսվում է կառուցել թռիչքային կամուրջներ: Կստեղծվեն հարմարություններ հուշարձանի պահպա նման, հետագա ուսումնասիրության և ցուցադրման համար»,–«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ նշեց, որ հայ ժողովուրդը պարտավոր է պահել, պահպանել եւ արժեւորել հուշարձանը: «Այս պեղավայրում ամփոփված են մեր արքաների աճյունները: Այս հնավայրը պետք է ճանաչելի դարձնել հանրությանը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախ եւ առաջ պետք է լուծվեն հարակից տարածքների հարցերը: Նախատեսվում է պեղավայրի տարածքում կայանատեղի ստեղծել:
Լուսանկարները՝ PanPhoto-ի և «Արմենպրես»-ի