
Մեր տեղեկություններով՝ գիշերն արտառոց միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 57-ամյա մի տղամարդ, որն ապրում է Սորիկ գյուղում, ծեծի է ենթարկվել։
Նախնական վարկածով՝ նրան ծեծել են հարևան գյուղում բնակվող երեխաներն ու նախկին կինը։
Տղամարդն ամուսնալուծված է և, ըստ որոշ տեղեկությունների, հաճախ է ալկոհոլ օգտագործում։
Երեկ նրա տուն է եկել անչափահաս որդին։ Ամենայն հավանականությամբ՝ այս հանգամանքն էլ զայրացրել է նրա 24-ամյա դստերը, 26-ամյա որդուն և 50-ամյա կնոջը։
Նրանք եկել են տղամարդու տուն, ծեծել են նրան ու հետները տարել անչափահասին։ Մեր տեղեկություններով՝ ծեծված տղամարդը զբաղվում է հովվությամբ։