Ստամբուլի շատ շրջանների բնակիչներ «կաթսաներով բողոքներ» են կազմակերպել քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) որոշման պատճառով, ընտրություններ, որոնցում հաղթել է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Թուրքիայի քաղաքացիները, որոնք բնակվում են Ստամբուլի տարբեր մասերում, այդ թվում՝ Բեշիքթաշ, Քադըքյոյ, Շիշլի թաղամասերում, ԿՀԸ-ի որոշմանը պատասխանել են բողոքի ակցիաներով՝ կաթսաներին և թավաներին հարվածելու տեսքով: Բողոքներն սկսվել են երեկոյան ժամը 10-ի մոտերքը Բեշիքթաշի և Ֆերիքյոյի շրջաններում, անուհետև միացել են նաև այլ շրջաններ, բողոքավորներին շչակներով հավանություն են տալիս ավտոմեքենաների վարորդները:
Սոցցանցերի օգտատերերը զետեղում են տեսահոլովակներ, որոնցում նկարահանված շրջաններում լուսամուտներից և պաշտգամբներից լսվում է կաթսաների խլացուցիչ ձայնը: Կադրերում երևում է, թե ինչպես են Ստամբուլի Բեշիքթաշի, Քադըքյոյի, Ֆերիքյոյի, Շիշլիի շրջանների բնակիչները բացում լուսամուտները և պաշտգամբները, հարվածում կաթսաներին, զարկում թավաներին, մի քանի բնակարաններում շարունակ հանգցնում ու կրկին վառում են լույսը, հնչում են ավտոմոբիլների ազդանշանները և առկայծում լապտերները:
Ըստ սոցցանցերի հաղորդումների՝ մի քանի հարյուր բողոքավորներից բաղկացած խումբ է հավաքվել Բեշիքթաշի շրջանում: Նրանք վանկարկում են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության «Իրավունք և արդարություն» կարգախոսը: