Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսնես՝ էսօրվա ասուլիսին որպես 101-րդ փաստ նշվելո՞ւ է, որ մի տարի հետո Ռադիոտան «դուռը դրիիիմ» ու «պատը սվաղիիիմ»: Ուրեմն՝ եթե 1 տարվա մեջ, Ռադիոյի ոչ մի տնօրեն, կամ տնտեսական գծով պատասխանատու չէր կարողացել լուծել էդ դռան ու պատի հարցը, այ իրենց էր պետք գործից հեռացնել, ընկեր ջան: Թե չէ, այ քեզ զուգադիպություն, դու գնացիր ու սկսեցին սվաղել դուռը ու պատը:
Բա 1 տարի է մեր բոլորի հարկերով պահվող հիմնարկը կես վեդրո ավազի ու ցեմենտի փող չունե՞ր: Բա Դավիթ Սանասարյանի էն չկտրած ձեռքը կանչի, կամ քեռու փողերով ապրող թազա ՊՎԾ-իկի, բա իրանք ո՞ւր են նայում:
Հ.Գ. Ի դեպ, ինչո՞ւ ձեր կողմից ջարդած դուռը պետք է հարկատուների հաշվին հետ տեղադրվի, էն 200.000 դոլարից 200 դոլար ձև չէ՞ր տրամադրել: Կամ էն 124.000.000-անոց սուպերմիջոցառումից»: