Լվացքի մեքենաներ ու սառնարան՝ զորամասերին,լավաշ ու ձեթ՝ զինվորներին. վարչապետն ամփոփում է 1 տարին. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Լվացքի մեքենաներ ու սառնարան՝ զորամասերին,լավաշ ու ձեթ՝ զինվորներին. վարչապետն ամփոփում է 1 տարին. pastinfo.am

51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից։ Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ դրա մի մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են։ Սա 6-րդ փաստն էր Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում

7-րդ փաստը՝ բոլոր մաքսատներում մաքսազերծման հնարավորություն ստեղծելն էր։ «Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերժել հանրապետության բոլոր մաքսատներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

8-րդ փաստը՝ այս տարվա հուլիսի մեկից զինվորականների, սեպտեմբերի մեկից՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն է։ 9-րդը՝ պահուստային ֆոնդից 5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։

«Փաստ համար տասը՝ շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը»,- ասաց նա։

11-րդ փաստի տակ վարչապետը նշեց, որ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են էլեկտրական հոսանքով, 73 դիրքեր՝ ջրամատակարարման համակարգով, 180 դիրք՝ սառնարաանով, առաջիկայում ևս 45–ը կապահովվեն։ Բացի այդ, ձեռք է բերվել 36 տեսադիտարկման սարք։

12-րդ փաստը զինվորների սննդակարգի փոփոխությունն է, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ և այլն, սեզոնին կտրվի վարունգ, լոլիկ, մակարոն և այլն:

13-րդ փաստ՝ ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ վարտիքներով ու շալվարներով, թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոներ:

14-րդ փաստ՝ Հայաստանն սկսել է ՍՈՒ 30 կործանիչների ձեռք բերման գործընթացը, իսկ այլ տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկություն վարչապետն ասաց, որ չի կարող ասել:

15-րդ «1000 դրամների» հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008 թվականից մինչև 2016 թվականների ընթացքում զոհված կամ առաջին ու երկրորդ կարգի հաշմանադանություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Եվս 339 շահառու ամսական կստանա 100-ից 400 հազար դրամ փոխհատուցում:

16-րդ փաստ՝ 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել է զինծառայողներին ու զոհված զինծառայողների ընտանքիներին: 107 զինծառայողի նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ:

pastinfo.am



Նման նյութեր