
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 19.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի I-ին զանգվածի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: