«Այդ մեթոդին դիմել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Այդ մեթոդին դիմել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախահեղափոխական Հայաստանում հարցեր լուծելու համար դրսին դիմելը եղել է ընդունված պրակտիկա, քանի որ մարդու իրավունքների հետ կապված շատ խնդիրներ այլ կերպ հնարավոր չէր լուծել: Այդ մեթոդին դիմել ենք ոչ միայն ՀԿ-ներս, այլև (փոքրիկ գաղտնիք բացեմ) ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ բանտում դաժան վերաբերմունքի էր արժանացել: Քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական օրենսգրքի բարեփոխման և բազմաթիվ այլ հարցերի լուծումը հայրենի իշխանություններից պահանջելն անիմաստ էր և մենք փորձում էինք դրսի միջոցով հասնել դրան (ու հաճախ ստացվում էր): Մենք (և մեր ամինջական գործընկեր ՀԿ-ները) վերջին մեկ տարում այդ մեթոդին չենք դիմել և հույսով ենք, որ երբեք չենք դիմի: Համենայնդեպս, դա կախված է նրանից, թե որքանով հայաստանյան հասարակությունը կկարողանա սեփական իշխանություններին պարտադրել իր կամքը: Ենթադրում ու հույսով եմ, որ Նիկոլն «օտարերկրյա ազդեցության գործակալներ» ասելով նկատի ունի հետհեղափոխական Հայաստանում նման մեթոդին դիմողներին (ասենք, ՀՀԿ-ն, Քոչարյանը և այլն)»:



Նման նյութեր