Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից. armeniasputnik.am

Մայրն ու որդին առաջինն են փրկվել այրվող օդանավից, որովհետև կինը հրաժարվել է նստել տեղում։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռից առաջինը փրկվել են մայրն ու երեխան, որովհետև կինը չի լսել անձնակազմին, վազել է ինքնաթիռի առջևի մաս և փրկվել։ Այդ պատմությունը պատմել է Mash տելեգրամ–ալիքը։

Մարդիկ խուճապի մեջ չեն ընկել, երբ կայծակը հարվածել է Sukhoi Superjet 100–ին, և նրանք նույնիսկ չեն բարձրացել իրենց տեղերից։

Բայց ուղևորներից մեկը` Յուլյա Մարչենկովան, որը նստած է եղել յոթերորդ շարքում, որոշել է արձակել իր և 12–ամյա որդու գոտիները և վազել ինքնաթիռի առջևի մաս։ Այդ ընթացքում բորտուղեկցորդները փորձել են նրան վերադարձնել իր տեղը։

«Բայց կինը չի լսել. նա գրկել էր որդուն և պատրաստ էր գնալ մինչև վերջ։ Հենց այդ պատճառով նրանք առաջինն են դուրս եկել», – հաղորդում է տելեգրամ–ալիքը։

Յուլյան ծրագրավորող է, աշխատում է Մուրմանսկի շրջանի ոստիկանությունում, ամուսինն աշխատել է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում։ Նրանց որդին` Սաշան, շատ է սիրում ծնողներին, հաղթում է մրցույթներում և երազում է գնալ ծնողների հետքերով։

Հիշեցնենք` SSJ-100 ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք էր կատարել մայիսի 5-ի երեկոյան։ Անձնակազմը ստիպված էր եղել թռիչքից 28 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել։ Օդանավում եղել են 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վերջին տվյալների համաձայն` օդանավի հրդեհի պատճառով ուղևորներից 41–ը մահացել են։ Հաջողվել է փրկվել 33-ին և անձնակազմի 4 անդամին։

Ինքնաթիռը ստեղծել և արտադրել է «Гражданские самолеты Сухого» ընկերությունը` Finmeccanica-Alenia Aermacchi մասնակցությամբ։ Այն իր առաջին չվերթն իրականացրել է 2008 թվականի մայիսին։ Շահագործման հանձնելուց հետո սա SS-100–ի ինքնաթիռի թվով 4-րդ ավիաաղետն է։

armeniasputnik.am



Նման նյութեր