
Արյան մեջ առկա ազատ ճարպաթթուները, պարզվում է, արագացնում են կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճը։ Դրանով է պայմանավորված, որ գեր կանանց մոտ դաշտանադադարից հետո կրծքագեղձիքաղցկեղի առաջացման հավանականությունն ավելի մեծ է լինում։
Xinhua-ն գրում է, որ Իլինոյսի համալսարանի մասնագետները ուսումնասիրել են 37 կնոջ արյուն՝ նորմալ քաշով, 67 կնոջ՝ ծանր քաշով և 21 կնոջ արյուն, ովքեր քաշ են կորցրել։
Բոլոր կանայք գտնվել են դաշտանադադարի փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գեր կանանց արյան մեջ ազատ ճարպաթթուների մակարդակը բարձր է, ինչը կրծքագեղձի քաղցկեղն ավելի ագրեսիվ է դառնում։