Մոխրագույն դուռ։ Խելամտորեն լուծում եք խնդիրները, ջանասեր եք։ Անձնական հարաբերություններում կենտրոնացած եք հավասարակշռության վրա։ Բարդ աշխատանքը ձեր գլխավոր առաջնահերթություններից է։ Նուրբ ճաշակ ունեք։
Մանուշակագույն դուռ։ Այս դռան ընտրությունը վկայում է, որ առեղծվածային գրավչություն, անգերազանցելի ստեղծագործական կարողություններ ունեք։ Ընկերասեր եք, պատրաստ ձեռք մեկնել, շրջահայացությունն օգնում է ձեզ ցանկացած իրավիճակում։ Հանգստությունն ու զարմանալի գրավչությունը ձեր գլխավոր հատկություններն են։ Բազմաթիվ մտքեր ունեք։
Կարմիր դուռ։ Ոճի բացառիկ զգացողություն ունեք, լավ տեսողություն։ Արագ, հստակ որոշումներ եք կայացնում։ Միշտ ունեք ձեր կարծիքը, անհատականություն եք։ Խելամիտ եք, նպատակասլաց։
Կապույտ դուռ։ Ընտրությունը վկայում է այն մասին, որ հեշտությամբ եք սովորում, զարմանալի կարողություններ ունեք։ Նուրբ բնավորություն ունեք, հետևողական եք։ Ձեր բնավորության անբաժանելի մասն են կարգապահությունն ու անգերազանցելի ինքնավերահսկումը։
Կանաչ դուռ։ Կենտրանացած եք, հոգ եք տանում մարդկանց մասին։ Լի եք էներգիայով։ Ամեն ինչին տրվում եք 100 տոկոսով։ Կարողանքում եք լսել մարդկանց, խորհուրդներ տալ, այդ պատճառով ընկերներն առաջինը ձեզ են դիմում։
Աղբյուրը՝ brainum.ru
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը