Մարգարիտա Սիմոնյանի Մայա տատիկի ու նրա ընտանիքի պատմությունն ուղիղ կապ ունի Մեծ Հայրենականի հետ: Այս մասին պատմել է RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիրն Instagram-ի էջում:
«Այսօր ուղիղ մեկ տարի է, ինչ իմ Մայա տատիկը մահացել է: Նա իր կապուտաչյա երիտասարդությունն ու լավագույն ժամանականերն ապրել է որպես երկրի թշնամի»,- գրել է Մարգարիտան:
Մայան 11 տարեկան է եղել, երբ հայրը ագնացել է առաջնագիծ ու վիրավորվել : Սիմֆերոպոլի հոսպիտալում բուժումը չավարտած՝ թողնում են տուն՝. այն հոսպիտալի հարևանությամբ էր:
«Կեսգիշերին՝ ժամը երկուսին դուռը թակել են, ոչինչ չեն բացատրել: Միայն հայտնի էր, որ իմ 11-ամյա տատիկը, նրա փոքր եղբայրն ու կրծքով կերակրվող քույրը, ինչպես նաև նրանց մայրն այդուհետ թշնամիներ են և պիտի աքսորվեն:Ուր՝ չեն իմանել: Ասել են,որ հայրն իրենց կմիանա ավելի ուշ՝երբ առողջանա»,-պատմում է Սիմոնյանը:
20 րոպե շարունակ ընտանիքի վիրավոր հայրը հետևել է, թե ինչպես են իր ընտանիքին ստիպում շտապ հավաքվել, արցունքներն աչքերին տեղափոխել անհայտ ուղղությամբ:
Նրանց տեղափոխել են Ուրալ: Տվել են բահեր և ասել. «Գետնափոր տուն սարքեք, ապրեք»:
«Քանի մարդ է մահացել ճանապարհին անասունների համար նախատեսված անօդ վագոններում, հղիներ, ծերեր, կրծքով կերակրվող և հիվանդ երեխաներ… ոչ ոք չի հաշվել»,- գրել է Մարգարիտան:
Պատերազմից վերադարձած տղամարդկան ավելի ուշ ասել էին,որ երեխաներին ու կանանց տեխափոխել են Ղրիմի հայերի արտաքաման ծրագրով:Ով ում գտավ ու կորցրեց, էլի ոչ ոք չի հայտնում:
View this post on Instagram