Ծնողները հաճախ էլեկտրոնային ծխախոտ են ծխում իրենց երեխաների ներկայությամբ, անգամ եթե նրանք ասթմայով են տառապում: Նման ցնցող եզրակացության են եկել JAMA Pediatrics ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:
Գիտնականների խոսքով՝ վեյփինգից ծուխը կարող է նույնքան վնասակար լինել և երեխաների և մեծերի համար, ինչպես և ծխախոտի ծուխը:
ԱՄՆ վիճակագրության համաձայն 2016-2017 թվականներին էլեկտրոնային ծխախոտից օգտվել է չափահաս բնակչության 4.4 տոկոսը:
Ծնողների շրջանում այդ ցուցանիշը բարձր է եղել՝ 4.9 տոկոս, իսկ ասթմայով երեխա ունեցողծնողների շրջանում ավելի բարձր՝ 5.6 տոկոս:
Հետազոտության հեղինակ, Փորթլենդում Մայնի բժշկական կենտրոնից Ջեննի Քարվիլը (Jenny Carwile) նշում է, որ էլեկտրոնային ծխախոտ ծխող շատ մարդկանմց թվում է, որ շնչող աերոզոլը միայն անվտանգ ջրային գոլորշի է իրենից ներկայացնում, հետևաբար նրանցից շատերն անգամ երեխաների ներկայությամբ են ծխում՝ տանը կամ մեքենայում: Մասնագետների խոսքով՝ նման ծնողներին ծխի վնասի մասին գրագետ տեղեկատվություն ստանալու լուրջ անհրաժեշտություն կա:
Ասթմայով երեխաների համար ռիսկերը նույնիսկ ավելի բարձր են, քանի որ հենց ծխախոտի ծուխն է համարվում ասթմայի զարգացման վտանգներից մեկը և նման ծուխը շնչելը ավելի շատ կվատթարացնի երեխայի վիճակը:
Մասնագետները զգուշացնում են, որ էլեկտրոնային ծխախոտի աերոզոլը պոտենցիալ վտանգավոր բաղադրիչներ է պարունակում, այդ թվում ֆորմալդեգիդ, նիկոտին, ծանր մետաղներ և միկրոմասնիկներ»:
Եվ թեև էլեկտրոնային ծխախոտների համար հեղուկը նիկոտին չի պարունակում, ծխողի և շրջապատի մարդկանց թոքերը ենթարկվում են բուրումնավետիչների ազդեցությանը:
Թեև դրանցից շատերը սննդում օգտագործման ժամանակ անվտանգ եմ համարվում, որոշ հետազոտություններ մատնանշում են, որ շնչելու ժամանակ դրանք կարող են վտանգավոր լինել թոքերի, անոթների և սրտի համար: