Ժամանակին «Դո-Ռե-Մի» համույթից հայտնի դարձած երգչուհի Նադեժդա Սարգսյանը տևական դադարից հետո ներկայացել է նոր երգով և տեսահոլովակով: Երգչուհու «Քեզ հետ» երգի հեղինակը Էդո Մադոյանն է, տեսահոլովակը նկարահանել է Մհեր Սիմոնյանը: Նոր աշխատանքում այլևս չեք տեսնի այն փոքրիկ Նադյային, որին սովոր էինք տեսնել «Դո-Ռե-Մի»-ի կազմում: Երգչուհին ներկայացել է հասուն և նոր կերպարով, ինչը, բնականաբար, առաջացրել է երաժշտասերների զարմանքը, որոնք վաղուց չէին տեսել Նադյային եթերում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նադեժդան պատմել է նոր երգի, երգարվեստ վերադառնալու և հանրահայտ մորաքրոջ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի անվան կրողը լինելու մեծ պատասխանատվության մասին:
Խոսելով երգարվեստում տևական դադարի մասին՝ երիտասարդ երգչուհին նշեց.
«Վերջին տարիներին գիտեք, թե ինչ դժվար էր մեր ընտանիքում։ Անցավ ժամանակ և ծնվեց ձայնասկավառակ ձայնագրելու միտքը։ Նոյեմբեր ամսից աշխատում եմ իմ առաջին սոլո ձայնասկավառակի շուրջ։ «Քեզ Հետ»-ը ձայնասկավառակի համանունը սինգլն է»։
Նադյան խոստովանում է՝ երգը շատ հետաքրքիր և առեխծվածային պատմություն ունի, բայց նաև հավելում. «Ձեր թույլտվությամբ՝ այն դեռ կպահեմ գաղտնի, քանի որ պատրաստվում ենք վավերագրական հոլովակ ներկայացնել այդ ամենի մասին։ Բոլոր մանրամասների մասին խոստանում եմ խոսել հոլովակում»։
Անդրադառնալով տեսահոլովակի և իր ավելի հասուն կեռրպարի վերաբերյալ արձագանքներին՝ Նադեժդան նշում է.
Ամբողջությամբ՝ style.news.am