TripAdvisor-ը՝ աշխարհի ամենամեծ ճամփորդական կայքը (մոտ 730 մլն կարծիքներ), շատերի համար վստահելի միջոց է համեղ եւ որակյալ ռեստորան գտնելու համար:
Tripadvisor-ում վարկանիշները ձեւավորվում են ըստ այցելուների գնահատականների, նրանց թողած մեկնաբանությունների թարմության եւ մեկնաբանությունների ընդհանուր քանակի: Այսինքն՝ եթե ռեստորանի ուտելիքների որակը, մատուցած ծառայությունները, միջավայրը այցելուի կողմից բարձր են գնահատվել 1-5 սանդղակով, եթե ռեստորանը ունի թարմ մեկնաբանություններ եւ դրանք շատ են, ապա այն կհայտնվի Tripadvisor-ի վարկանիշներում:
Հայկական մոտ 740 ռեստորաններ Tripadvisor-ում են եւ այցելուների թողած մեկնաբանություններն ու գնահատականները որոշել են հաստատությունների բարձր ու ցածր վարկանիշները:
Ներկայացնում եք հայկական 10 լավագույն ռեստորանները՝ ըստ Tripadvisor-ի:
1.Գաթա Պանդոկ
Տեսակը՝ ավանդական հայկական խոհանոց
Կարծիքների քանակ՝ 195
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. ապրիլ
Մեկնաբանությունների մեծ մասը դրական է, սակայն հանդիպում են նաեւ խիստ բացասական կարծիքներ: Այցելուները հիմնականում գոհ են ուտելիքներից, սպասարկող անձնակազմից եւ մատչելի գներից:
2. Limone Կասկադ
Տեսակը՝ իտալական, միջերկրածովյան, եվրոպական խոհանոց, առկա են ուտեստներ բուսակերների համար
Կարծիքների քանակ՝ 402
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս
Կարծիքները հիմնականում դրական են: Այցելուները հավանում են ռեստորանի տեղանքը, դիզայնը, իտալական խոհանոց ունենալու հանգամանքը եւ սպասարկող անձնակազմի համազգեստների իտալական ոճը:
3.Black Angus Երեւան
Տեսակը՝ իտալական, եվրոպական, ամերիկյան արագ սնունդ, առկա են ուտեստներ բուսակերների համար
Կարծիքների քանակ՝ 1265
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս
Black Angus-ը շատ բարձր վարկանիշ ունի այցելուների շրջանում: Շատերը նշում են, որ Երեւանում ամենահամեղ բուրգերները հենց այստեղ են: Այցելուները հավանում են Black Angus-ի ընկերական սպասարկումը, համեղ սնունդը եւ լավ երաժշտությունը:
4. Ածուխ
Տեսակը՝ լիբանանյան, միջինասիական խոհանոց, արագ սնունդ, խորոված
Կարծիքների քանակ՝ 212
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս
Այս փոքրիկ ռեստորանը այցելուների կարծիքով աչքի է ընկնում իր հյուրասեր անձնակազմով, շատ համեղ խորովածով եւ բուրգերներով: Նրանք գոհ են նաեւ գների մատչելիությունից:
5. Լավաշ
Տեսակը՝ հայկական խոհանոց
Կարծիքների քանակ՝ 2012
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս
Ամբողջությամբ՝ gastrovino.mediamax.am