Հայերի թեթեւամիտ վերաբերմունքն իրենց երկրի տեղանվանագրության (տոպոնիմիկա) հանդեպ ուղղակի խայտառակություն է:
Այսօր դեռ Հայաստանում կան ադրբեջանական, թուրքական եւ այլ օտար անվանումներով բնակավայրեր,տարածքներ եւ այլն: Երկրաշարժն էլ իր ետեւից բերեց զգալի թվով օտար անվանումներ: Վատ է:
Հիշում եմ, 1987-ի ամռանը Հայաստանի զինկոմիսարիատը հավաք կազմակերպեց Ադրբեջանի ծայրարեւմուտքում՝ Քարայազ կոչված կիսաանապատային տարածքում: Ինձ էլ կանչեցին եւ ես էլ մեկնեցի Քարայազ: Մտնելով Քարայազ առաջին բանը, որ իմ աչքին զարնեց, այն էր, որ այդ անմարդաբնակ ու կորած-մոլորած վայրի տարբեր հատվածներում տնկված էին ադրբեջաներենով գրված ցուցանակներ՝ տվյալ վայրի անվանման մասին: Հիշում եմ միայն մեկը «Ասլան դարա»՝ Առյուծաձորը:
Թե այդ վայրում առյուծն ինչ գործ ուներ՝ անհասկանալի էր: Բայց թե եկվոր ազգերը ոնց են հողը սեփականաշնորհում՝ ակնառու էր:
Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից: