Հայաստանում կստեղծվի հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ
Advertisement 1000 x 90

Հայաստանում կստեղծվի հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կստեղծվի հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը կպարզեցնի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների, անվանափոխումների ու հասցեավորումների գործընթացը: Կառավարության մայիսի 10-ի նիստում հարցը քննարկման ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Նախագծով ստեղծվող համակարգի ներկայումս գործող կարգավորումներն այնպիսին են, որ այսօր ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումներ, անվանափոխումներ և հասցեավորումներ իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ այդ հասցեների գրանցումը միասնական ռեեստրի վարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեն: Այս հայեցակարգով ստեղծվող համակարգով նույն գործառույթներն իրականացվելու են նույն տրամաբանությամբ, ուղղակի կենտրոնացվելու է ողջ հասցեավորման բազան, որը հնարավորություն է տալիս ունենալ միասնական համակարգ, որն ինտեգրվելով այլ վարչական շտեմարանների, էականորեն կփոխեն ցանկացած հասցեավորման հետ կապված գործառույթները: Կբացառի նաև հասցեավորման գործում սուբյեկտիվ որոշումները, ինչպես նաև շփոթ առաջացնող հասցեավորումները»,- ասաց Պետրոսյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ այսուհետ, կվերացվի այն մեխանիզմը, որ Կադաստրի կոմիտեում գործառույթ իրականացնելու համար քաղաքացուց ՏԻՄ-ից հասցեավորում էին պահանջում, այդ ծառայությունը հնարավոր կլինի իրականացնել նաև Կադաստրում:



Նման նյութեր