Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, նշում է 32-ամյակը։ Չնայած ամուսինն այս ընթացքում համերգային շրջագայության է, կեսգիշեին մատուցված հետաքրքիր անակնկալով ուրախացրել է կնոջը։ Tert.am Life-ն Աննայի հետ զրուցել է ամուսնու անակնկալի, ամենահիշարժան տարեդարձի և օրը նշելու իր տարբերակի մասին։
«Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամուսինս երկրում չէ, սակայն Արամեն նախապես էր պատրաստվել տարեդարձիս և շատ անսպասելի անակնկալ արեց։ Կեսգիշերին նրանից ստացա առաջին շնորհավորանքս, հետո ասաց՝ դուռը բացիր, բացեցի և դռան առաջ տեսա նվերներս։ Շատ լավ ու անսպասելի անակնկալ էր, ուրախացա, որովհետև չէի պատկերացնում, որ այդպես պատրաստվել է օրվան։ Փաստորեն, մինչև գնալն արդեն ամեն ինչ ծրագրել էր»,- ժպիտով ասաց Աննան՝ բացահայտելով նվերներից միայն մեկը՝ թևնոց։
Կեսգիշերից անակնկալով ու շնորհավորանքներով սկսված տարեդարձի օրվա առաջին հատվածը երգչուհին անցկացնելու նկարահանման հրապարակում։
«Օրվա առաջին հատվածն աշխատանքային է՝ մասնակցելու եմ հաղորդման նկարահանման, ինչից հետո կգնամ պատրաստվելու, որպեսզի ընկերուհիներիս հետ նեղ շրջանակներում նշեմ ծնունդս։ Տարեդարձս նշելու սովորություն չունեմ, այս տարի էլ առանձնապես չեմ տոնելու, ուղղակի ինձ մտերիմ, հարազատ մարդկանցով հավաքվելու ենք, լավ տրամադրությամբ լավ ժամանակ անցկացնենք,– ասաց Աննան ու հավելեց, որ վեչրջին տարիներին է սկսել տոնել ծնուննդը,– Տարիներ առաջ բացարձակ չէի սիրում ոչ տարեդարձիս օրը, ոչ էլ, առավել ևս, այդ օրը նշելը։ Վերջին շրջանում նշելը քիչ-քիչ հետաքրքիր է դառնում։ Իհարկե, հիմա էլ առանձնապես չեմ նշում, ֆանատիկորեն նախապես չեմ պատրաստվում ու խնջույքներ կազմակերպում, բայց ինչ–որ տեղ գնում ենք»։
Ամբողջությամբ՝ life.tert.am