
Քարդաշյան-Ուեսթ զույգի 4-րդ երեխան է լույս աշխարհ եկել: Նրան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:
Լուրը Քիմը հայտնել է Twitter-ի իր էջում՝ գրելով․ «Նա այստեղ է և նա հրաշք է»։
Օրեր առաջ Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։
Քիմը նաև հայտնել է, որ տղան այնքան է նման Չիկագոյին, կարծես նրա երկվորյակը լինի: