Իլոն Մասկին 75 հազար դոլարից ավելի տուգանք է սպառնում բրիտանացի դայվերին վիրավորելու համար
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկին 75 հազար դոլարից ավելի տուգանք է սպառնում բրիտանացի դայվերին վիրավորելու համար

Միլիարդատեր և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ստիպված է դատարանի առաջ կանգնել բրիտանացի դայվերին վիրավորելու համար, ում Մասկն անվանել է մանկապիղծ, հայտնում է The Guardian-ը:

Գյուտարարի և բրիտանացի դայվեր Վեռնոն Անսվորթի միջև վեճը ծագել էր անցյալ ամռանը Թաիլանդի քարանձավում արգելափակված պատանի ֆուտբոլիստներին փրկելուց հետո:

Մասկը Twitter-յան իր գրառման մեջ ջրասուզորդին մանկապիղծ էր անվանել այն բանից հետո, երբ դայվերը CNN-ի հետ հարցազրույցում մերժել էր միլիարդատիրոջ խնդրանքը, որը նրան կոչ էր արել օգնել պատանի ֆուտբոլիստներին փրկելու աշխատանքներին, Մասկի կոչն անվանելով «փիառ քայլ»: Դրանից բացի, Անսվորթը ծաղրել էր Մասկի կառուցած սուզանավը:

Մասկը հայտարարել էր, որ իր վիրավորանքը դատական տուգանքի ենթակա չէ, սակայն դատարանը նրա հետ չէր համաձայնվել: Հիմա Անսվորթն իրեն պատճառված վնասի դիմաց Մասկից պահանջում է 75 հազար դոլարից ավելի:

news.am



Նման նյութեր