
Գիշերներն աշխատող կանայք ավելի հաճախ են բախվում վաղ` մինչև 45 տարեկան դաշտանադադարի հետ։
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ գիշերն աշխատող կանանց մոտ վաղ դաշտանադադարի հավանականությունը մեծանում է 9 տոկոսով:
Դելհաուզի համալսարանի մասնագետները նշում են, որ վաղ դաշտանադադարը վտանգավոր է կանանց համար, այն կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, օստեոպորոզի, հիշողության հետ խնդիրներ:
Մասնագետները 22 տարի շարունակ ուսումնասիրել են շուրջ 80 000 բուժքրոջ, ովքեր աշխատել են գիշերները: Պարզվել է, որ 2 տարի գիշերային աշխատանքից հետո վաղ դաշտանադադարի վտանգը մեծանում է: